Անմահ հերոս Ռաֆիկը Գանձա գյուղի զավակ է

Անմահ հերոս Ռաֆիկը Գանձա գյուղի զավակ է
Ցավով տեղեկացնում ենք, որ պատերազմի ավարտից համարյա երեք ամիս անց Արփի համայնքը դեռ քաղում է սարսափելի պատերազմի հետևանքները…
Հայտնաբերվել է Արցախա-ադրբեջանական պատերազմում հերոսաբար նահատակված ՌԱՖԻԿ ԱՐՍԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ դին:
ՌԱՖԻԿ ԱՐՍԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում, արմատներով Ջավախքի Գանձացի Արսեն Հակոբյանի ընտանիքում: 2018 թվականին ավարտել է Գառնառիճի միջնակարգ դպրոցը և 2019 թվականին զորակոչվել է բանակ,: Ծառայել է Մատաղիսում, տանկիստ էր, վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 10-ին: Զոհվել է հոկտեմբերի 13-ին, Ալաշայում մղված մարտերի ժամանակ:
Թեև հարազատները, ընկերները, ողջ Արփի համայնքի բնակությունը և ՌԱՖԻԿԻՆ ճանաչողները 105 օր անց դեռ իրենց հոգում փայփայում էին նրան ողջ տեսնելու հույսը, բայց ճակատագիրը մեծ հարված էր պատրաստել բոլորի համար:
Ոչ միայն Արփի համայնքը  այն նաև Ջավախքը կորցրեց ևս մի լուսավոր զավակ, անասելի մեծ վիշտ է ու ցավ դեռ նոր կյանք մտած երիտասարդի կորուստը:
Ռաֆիկի քաջությունն եւ հերոսությունը գնահատվել է Արցախի կառավարության կողմից եվ 2021թվ-ի մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։Ռաֆիկի ու նրա նման երիտասարդների գործը անգին է,քանի որ նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։
Հավերժ Փառք քեզ Հերոս, միշտ կմնաս մեր հոգում, որպես հայրենիքի նվիրյալ:
3
Լուսանկարները վերցած են «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ֆբ էջից