Որքա՞ն կշարունակվի վատ եղանակը Վրաստանում

Որքա՞ն կշարունակվի վատ եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով ՝ Վրաստանում մինչ ապրիլի 14-ի առավոտ կպահպանվի զով ու անձրևոտ եղանակ: Ապրիլի 14-ին արևմտյան Վրաստանում անձրև է լինելու, իսկ մինչև 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-ին կլինի +7, +12 արևմտյան Վրաստանում և +12, +17 արևելյան Վրաստանում:

Երկրի արևելյան հատվածում ապրիլի 14-16-ին անձրև կլինի, հնարավոր է ամպրոպ և կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում կբարձրանա մինչև +17, +22 աստիճան:

Թբիլիսիում կարող է լինել կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-ին կլինի +14, +16, իսկ ապրիլի 14-16-ին ՝ +19, +21 աստիճան: