Կենտրոնական փողոցում գտնվող դիտահորը կարող է վթարի պատճառ դառնալ

Կենտրոնական  փողոցում գտնվող դիտահորը կարող է վթարի պատճառ դառնալ

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցում «Լուկօյլ» բենզալցակայանի դիմաց, դիտահորը փլուզվել է :

Փլուզված դիտահորը խանգարում է մեքենաների տեղաշարժին, քանի որ այն գտնվում է ճանապարհի մեջտեղում և կարող է ճանապարհատրանսպորտային պատահար առաջացնել:

Հիշեցնենք, որ այս ճանապարհը վերականգնվել է 2020 թվականին Արալիի ճանապարհաշինական ընկերության կողմից 4722354 լարիի դիմաց և ճանապարհի վերականգնման հետ մեկտեղ վերանորոգվել է կոյուղագիծը, բայց դրանք չեն ծառայել նույնիսկ մեկ տարի:

Ջրամատակարարման ծառայությունից փորձեցինք պարզել, թե ով է նորոգելու դիտահորը, որտեղից մեզ ասացին, որ կոյուղու դիտահորի նորոգման համար արդեն պատվիրված է բետոնե ծածկույթ, որն օրերս բերվելու է Ախալցխայից: