Գանձա եւ Սաղամո գյուղերում սկսվել է դպրոցների սանհանգույցների կառուցումը

Գանձա եւ Սաղամո գյուղերում սկսվել է դպրոցների սանհանգույցների կառուցումը

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են Գանձա գյուղի թիվ 2 և Սաղամո գյուղերի դպրոցների նոր սանհանգույցների շինարարությունը:

Սաղամո գյուղում կառուցվում է նոր սանհանգույց Իսկ Գանձա գյուղի թիվ 2 դպրոցում սանհանգույցը կլինի շենքի առաջին հարկում:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանի ընկերությունը: Շինարարական նախագծերի արժեքը 128`131 լարի է: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում ընդհանուր առմամբ կկառուցվի 8 սանհանգույց: