Վերանորոգվում է Նինոծմինդայի կենտրոնական մայրուղին

Վերանորոգվում է Նինոծմինդայի կենտրոնական մայրուղին

Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը սկսել է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Նինոծմինդա քաղաքի կենտրոնական մայրուղում:

Ինչպես տեղեկացանք ճանապարհաշինական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Ինասարիձեից, աշխատանքներն իրականացվում են Վրաստանի ճանապարհային վարչության ծրագրով, որտեղ նախատեսվում է հեռացնել ճանապարհի վնասված հատվածները 4000 քառակուսիի մետրի չափով եւ նոր ասֆալտ փռել:

Ներկայումս վերանորոգվում է Դավիթ Աղմաշենեբելի փողոցը, ներառյալ Ազատության փողոցը, մինչև Հովսեփյան փողոցի խաչմերուկը:

Նշենք, որ ներկայումս մաքրվում է ասֆալտի վնասված շերտը: