Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին

Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին

Մեր բոլորի պարտքն է, միշտ գնահատել մեր վետերաններին, հիշել նրանց հերոսական գործերը և հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր իրենց զոհաբերել են այս մեծ պատերազմում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետ, Իրակլի Ղարիբաշվիլին, նախարարների կաբինետի անդամների հետ միասին, վետերանների մշակույթի և հանգստի պուրակում հարգանքի տուրք մատուցեց երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին:

«Այսօր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձն է: Ուզում եմ շնորհավորել մեր հերոս վետերաններին այս փառավոր օրվա կապակցությամբ: Սա մեծ հաղթանակի օր է, որին մասնակցել են մեր վրացի վետերանները: Ես ուզում եմ մեծ հարգանք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր իրենց զոհաբերեցին հաղթանակի հասնելու համար: Վրացիներս մեծ ներդրում ենք ունեցել այս մեծ հաղթանակը ձեռք բերելու և ֆաշիզմին պարտության մատնելու այս պատմական, դարի հաղթանակում:

Մեր բոլորի պարտքն է, միշտ գնահատել մեր վետերաններին, հիշել նրանց հերոսական գործերը և հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր իրենց զոհաբերել են այս մեծ պատերազմում», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանում մայիսի 9-ը Ֆաշիզմի վրա հաղթանակի օրն է: 1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո, ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Մայիսի 9-ը հայտարարվեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանրագույն հետք թողեց Վրաստանի վրա. Մեր երկիրը կորցրեց շուրջ 300 000 զինվոր:

Տարիներ շարունակ, պատերազմի վետերաններն ու հասարակության ներկայացուցիչները այս օրը ավանդաբար հավաքվել են Վակե զբոսայգում, հարգելու անհայտ զինվորի գերեզմանը: Սակայն այս տարի, վերականգնողական աշխատանքների պատճառով, Վակեի զբոսայգում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարություն չի անցկացվի: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հնարավոր կլինի հարգել՝ վետերանների մշակույթի և հանգստի (Կիկվիձեյի) այգում: 1tv.ge