Սեղանի թենիսի մրցաշար նվիրված հաղթանակի օրվան

Սեղանի թենիսի մրցաշար նվիրված հաղթանակի օրվան

Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում երեկ՝ մայիսի 9 -ին Նինոծմինդայի մարզադպրոցի սաների միջեւ տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար նվիրված հաղթանակի օրվան:

Մենք հեռախոսազրույց ունեցանք մարզիչ Աշոտ Սողոյանի հետ, ով նշեց. «Նախքան մրցաշարի սկսելը մենք մասնկիցների հետ միասին այցելեցինք երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանին: Որից հետո տեղի ունեցավ մրցաշարը, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Միխեյիլ Հանեսյանը (Օրոջալար), երկրորդ տեղում Ալիա Հանեսյանն էր (Օրոջալար), իսկ երրորդ տեղում Հովսեփ Թամասյանը (Հեշտիա): Բացի այդ, սա մրցույթի նախապատրաստական փուլն էր սեղանի թենիսի Վրաստանի պատանեական առաջնությանը մասնակցելու համար»:

Հաղթող մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ մեդալներով:

Нет описания.
Нет описания.