Ուչմանայի բնակիչները բողոքում են կենտրոնական եւ գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակից

Ուչմանայի բնակիչները բողոքում են կենտրոնական եւ գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակից

Հեշտիայից դեպի Ուչմանա տանող կենտրոնական ճանապարհը երկար տարիներ է գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:

Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի բնակիչները իրենց բողոքը հայտնեցին դեպի գյուղ տանող կենտրոնական եւ գյուղամիջյան ճանապարհների վատ վիճակի վերաբերյալ:

Բնակիչներից մեկի խոսքով. «Ճանապարհները գտնվում են անանցանելի վիճակում, որտեղ մեծ փոսեր են գոյացել լցված անձրեւաջրերով: Աշնանը ընտրութույնների ժամանակ երկու մեքենա ավազ լցրեցին ճանապարհին եւ վերջ: Մենք ապրում ենք վատ վիճակում: Մինչեւ հարեւան Հեշտիա գյուղ հասնելու համար ժամեր է հարկավոր: Գյուղամիջյան ճանապարհները նույնպես անմխիթար վիաճկում են, ոչ հետեւող կա, ոչ էլ տեր կանգնող»:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների ծառայության կողմից 2020 թվականին անցկացվել էր մրցույթ ՝ Թորիա, Ուչմանա եւ այլ գյուղերում ճանապարհների նախագծման համար: Ասֆալտապատման համար նախագիծը կազմված է, ընդհանուր գումարը կազմում է 4 000 000 լարի: Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բոլոր փաստաթղթերը ուղարկված է ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ սպասվում է պատասխանի ֆինանսավորման հետ կապված:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ուչմանայի բնակիչները բողոքում են կենտրոնական եւ գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակից