Բաղձալի երազանքներն իրականանում են. Գոլ 1

Բաղձալի երազանքներն իրականանում են. Գոլ 1

NOR -ռադիոն իր լսարանին է ներկայացնում հետաքրքիր ֆիլմ:

Ֆիլմի գլխավոր հերոսը Սանտյագո Մունեսը սովորական տղա է, ով ապրում և աշխատում է Լոս Անջելեսում:

Սանտյագոն շատ է սիրում ֆուտբոլ խաղալ, և երբ նրա խաղը նկատում է նախկին ֆուտբոլիստ Գլեն Ֆոյը, տղային խոստանում է, որ եթե նա մեկնի Անգլիա, ապա հնարավորություն կունենա իր խաղային տաղանդը ցույց տալ «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչին:

Սանտյագոն, ոգեշնչվելով Գլեն Ֆոյի խոսքերից, սկսում է գումար խնայել ուղևորության համար, որպեսզի ավելի մոտենա իր երազած պրոֆեսիոնալ ֆուտբոլին:

Այնուամենայնիվ, նրա հայրը չի կիսում տղայի խանդավառությունը՝ համարելով, որ անմտություն է երազել անիրականանալի բանի մասին:

Սանտյագոյի տատը փրկում է նրան, և նա վերջապես ժամանում է Անգլիա:

Բազմաթիվ դժվարություններից հետո Սանտիագոն հաջողության է հասնում և դառնում է «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային թիմի անդամ: