Պորտուգալիայում առատ ձյուն է տեղացել

Պորտուգալիայում առատ ձյուն է տեղացել

Պորտուգալիայում ձյուն է տեղացել: Օդի ջերմաստիճանը նորմայից 12°-ով ցածր է: Այս մասին հայտնում է Еlectroverse-ը:

Ամբողջ երկրով մեկ նկատվում են ձյան զգալի կուտակումներ: Սերրա-դա-Էշտրելայում հայտարարվել է ձմեռային եղանակի մասին: Ձյուն է տեղացել նաև Ժերեշի շրջանում:

Ձնով է պատվել Տորրե լեռան գագաթը: Այն գտնվում է կենտրոնական Պորտուգալիայում: Տեղի իշխանությունները նախազգուշացրել են դեպի լեռ տանող ճանապարհների փակ լինելու մասին:

Ձյան մեծ քանակության պատճառով Վիլա-Պուկա-դե-Ահիարի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է դուրս չգալ տներից: