Ցրտահարության պատճառով Ջավախքի պտղատու այգիներն ու կարտոֆիլի ցանքատարածությունները սառել է

Ցրտահարության պատճառով Ջավախքի պտղատու այգիներն ու կարտոֆիլի ցանքատարածությունները սառել է

Ախալցիխեում ՝ Սխվիլիսի գյուղում ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով, պտղատու այգիներն և տասնյակ հեկտարների վրա ցանված կարտոֆիլն սառել է, տեղացիներն ասում են, որ առանց բերքի այս տարի հատկապես դժվար կլինի պահել իրենց ընտանիքները:

Երեկվա ցրտահարությունը Մկրտիչ Մովսեսյանի մեկ հեկտարի վրա ցանված կարտոֆիլը փչացրեց: Նրա խոսքով ՝ պտղատու ծառերը նույնպես ամբողջությամբ ոչնչացվել են:

«Գիշերը -5 աստիճան էր, կարտոֆիլը վնասվել է 10-15%-ով, պտուղը ՝ 100% -ով»,- ասաց Մկրտիչ Մովսեսյանը

Մկրտիչի նման, նաև սառել է նրա հարևանի մեկ հեկտարի վրա ցանված կարտոֆիլն ու 40 բալի ծառ. «Մեր հիմնական եկամուտը կարտոֆիլն ու մրգերն էին, ամեն ինչ փչացած է, հատկապես մրգերը, կեռասը, թթենին, տանձը, դեղձը: Ես ունեմ 40 բալի ծառ, որոնք ամբողջովին սառել են, մենք մնացել ենք առանց ամեն ինչի, չգիտեմ ինչ է մեզ սպասվում»:

Տեղացիները կարծում են, որ այս տարի կթանկանա մրգերն ու բանջարեղենը, հատկապես ընկույզը: Բնակչությունը հույս ունի օգնություն ստանալ ինքնակառավարումից:

Ախալցիխեի նման, պտղատու ծառերն ու բերքը վնասվել են Նինոծմինդայում, Ախալքալաքում, Ասպինձայում, Բորժոմիում և Ադիգենիում: Ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում սատկել է 40 ոչխար եւ երկու կով: sknews.ge

Հեշտիայում ցրտահարվել է 40 ոչխար եւ 2 կով

Սամցխե-Ջավախեթիում ցրտահարություն է սպասվում