Բուժքույրը Covid-19-ով 2-րդ անգամ վարակվելուց հետո մահացել է

Բուժքույրը Covid-19-ով 2-րդ անգամ  վարակվելուց հետո մահացել է

Փոթիի շտապ համակարգման կենտրոնում աշխատող բուժքույրը մահացել է կորոնավիրուսից:

Ըստ կենտրոնի՝ 48-ամյա բուժքույրը ութ ամսվա ընթացքում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով: Վերջին վարակի ժամանակ նրա վիճակը հանկարծակի վատացել է և նա չի կարողացել դիմադրել:

Վերջին տասը օրերը բուժքույրն անցկացրել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայում, որտեղ բուժում է անցել:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վերավարակման չորս դեպք, որից մեկ հիվանդ կրկնակի վարակվել է ապաքինվելուց 2,5 ամիս անց, այս մասին ավելի վաղ ասել էր Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: