Վրաստանում հասարակական տրանսպորտը վերսկսեց աշխատանքը

Վրաստանում հասարակական տրանսպորտը վերսկսեց աշխատանքը

Վրաստանում մետրոն, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները իննօրյա դադարից հետո այսօր առավոտյան վերսկսեցին իրենց աշխատանքը:

Մայիսի 11-ին Կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդի գործառնական շտաբի պետ Գեորգի Ղիբրաձեն հայտարարել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսելու միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման մասին: