Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 390 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 390 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 390 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 070 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 38 468 թեստ, այստեղից 27 651-ը՝ հակագենի արագ և 10 817-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը 3,61%, վերջին 14 օրվանը –5,35%, վերջին 7 օրվանը –4,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 327 831 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 334 մարդ, մահացել 4 397 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 81 076 մարդ, օրական ցուցանիշը՝ 3 722:

Կարանտինային գոտիներում ունենք 65 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 253 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 730 անձ:

Բացի այդ, մայիսի 13-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 776 դեպք, ապաքինվել էր 1 329 պացիենտ: 1tv.ge