«Պարետային ժամը» մեղմելու համար ակտիվ քննարկումներ են ընթանում

«Պարետային ժամը» մեղմելու համար ակտիվ քննարկումներ են ընթանում

Մենք երկար ժամանակ չենք կարողանա մեղմել շնչադիմակի հետ կապված սահմանափակումը, դա ուղղակիորեն կապված է պատվաստվածների թվի հետ, – այս մասին հայտարարել է Առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, շնչադիմակը հատկապես կորոնավիրուսի դեպքերի տարածման գագաթնակետային ժամանակաշրջանում, պաշտպանության միջոց է:

«Որքան էլ արդյունավետորեն հաղթահարենք գագաթնակետային շրջանը մինչև մայիսի վերջ, շնչադիմակը անձնական պաշտպանության միջոց է», – հայտարարել է Թամար Գաբունիան:

Միևնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, ակտիվ քննարկումներ կան գիշերային ժամերին տեղաշարժման սահմանափակումների մասնակի մեղմացման վերաբերյալ:

«Ակտիվ քննարկում կա գիշերային ժամերին տեղաշարժի հարաբերականորեն մեղմացման մասին, մենք խոսում ենք ժամանակը հետաձգելու մասին: Բոլորն էլ հասկանում են, որ գագաթնակետային ժամանակահատվածում մենք դրա համար ռեսուրսներ չունենք», – ասել է Գաբունիան: