Հանգստյան օրերը Վրաստանում շոգ են լինելու

Հանգստյան օրերը Վրաստանում շոգ են լինելու

Վրաստանի ողջ տարածքում հանգստյան օրերին առավելապես առանց տեղումների տաք եղանակ է սպասվում:

Երկրի արևմտյան մասում օդերևութաբանները մինչև 35 աստիճան տաքություն են խոստանում: Այս մասին հայտնում է  շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը:

Մայիսի 14-ին արևմտյան հատվածում +30, +35 աստիճան է լինելու, արևելքում` +32: Մայիսի 15-ին որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ` նաև կարկուտի տեսքով:

Մինչ մայիսի 15-ը Թբիլիսիում  առանց տեղումների է լինելու, 15-ին կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը  մայրաքաղաքում կհասնի +30-ի:aliq.ge