Ոմանք խոզի աղբը թողնում են կոյուղու համակարգ. Հետեւանքը՝ խցանում եւ գարշահոտ

Ոմանք խոզի աղբը թողնում են կոյուղու համակարգ. Հետեւանքը՝ խցանում եւ գարշահոտ

Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում մի քանի օր է `անտանելի հոտ է գալիս կոյուղու խցանված համակարգի պատճառով: Այս փողոցի բնակիչների խոսքերով, կոյուղու համակարգը խցանվել է չորս օր առաջ, և դրա պատճառն այն է, որ որոշ մարդիկ գոմաղբ են լցնում կենտրոնական կոյուղու մեջ:

Ինչպես տեղեկացանք ջրամատակարարման ծառայությունից, այսօր կամ վաղը աշխատանքներ են տարվելու համակարգը մաքրելու ուղղությամբ: Նշենք, որ սա այս փողոցում չորրորդ դեպքն է, երբ կոյուղու համակարգը խցանվում է: