Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» ակումբը պարտվեց «Միքսոր» թիմին (վիդեո)

Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» ակումբը պարտվեց «Միքսոր» թիմին (վիդեո)

Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում մայիսի 23 -ին Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում անցկացրեց հերթական հանդիպումը եւ մրցեց «Միքսոր» – ի հետ:

Հանդիպումը անցկացվեց Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ «Փարվանա» հավաքականը 0 – 4 հաշվով զիջեց «Միքսոր» թիմին:

Նշենք, որ «Փարվանա» ֆուտզալի թիմը այս պահին ունի գրանցած երկու հաղթանակ եւ երկու պարտություն: Թիմը՝ 6 միավորով գտնվում է 3 -րդ հորիզոնականում:

Հավելենք, որ մայիսի 30 -ին «Փարվանա» թիմը կմրցի երկրորդ տեղով ընթացող «Պատրուլ» թիմի հետ: