Վերականգնվեց Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի գիշերային լուսավորությունը

Վերականգնվեց Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի  գիշերային լուսավորությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայությունը վերականգնել է գիշերային լուսավորության համակարգը Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում:

Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի խոսքով ՝ Կեցխովելի, Փիրոսմանի, Կիրով, Միկոյան, Գրիբոյեդով, Մարջանիշվիլի և Սևակ փողոցներում գիշերային լուսավորության բացակայության խնդիրը կապված էր ամպրոպի և կայծակի ժամանակ ավտոմատ կերպով անջատման հետ:

Այս պահին գիշերային լուսավորության համակարգը միացված է և վերականգնված:

Հիշեցնենք, որ այս խնդրի մասին ռադիոն այսօր հաղորդեց: