Նինոծմինդայում մեկնարկել է դպրոցական սպորտային օլիմպիադան

Նինոծմինդայում մեկնարկել է դպրոցական սպորտային օլիմպիադան

Այսօր՝ մայիսի 28 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում անցկացվեց վոլեյբոլի առաջնություն՝ 2006, 2007 եւ 2008 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր սկսվեց դպրոցական սպորտային օլիմպիադան եւ Օրոջալարի սպորտդահլիճում անցկացվեց վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցում էին թվով 5 թիմեր: Առաջին տեղը զբաղեցրեցին Օրոջալարի դպրոցի ինչպես տղաների այնպես էլ աղջիկների թիմերը, եզրափակչում մրցելով Հեշտիայի երկու դպրոցների աշակերտների հետ»:

Հիշեցնենք, որ Նինոծմիդայի մունիցիպալիտետը դպրոցական սպորտային օլիմպիադայում հանդես կգա 5 սպորտաձեւով՝ վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Հաջորդ սպորտաձեւը մինի ֆուտբոլն է եւ այն կանցկացվի մայիսի 31 -ին:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայում մեկնարկել է դպրոցական սպորտային օլիմպիադան