Ֆուտբոլային հուշամրցաշար Բարալեթում Արսեն Խեչոյանի հիշատակին

Ֆուտբոլային հուշամրցաշար Բարալեթում  Արսեն Խեչոյանի հիշատակին

Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում տեղի ունեցավ հուշամրցաշար, ի պատիվ անմահ Հերոս արմատներվ Բարալեթ գյուղի զավակ Արսեն Խեչոյանի հիշատակին։

Ֆուտբոլային հուշամրցաշարին ասնակցում էին շրջանի 20 գյուղեր ։ Վաղը միմյանց դեմ կմրցեն լավագույն տասնյակը։ Հուշամրցաշարի ընթացքին կարող եք հետևել այցելելով Բարալեթի ֆուտբոլային մարզադաշտ։

Ֆուտբոլային հուշամրցաշարը կազմակերպվել է գյուղի երիտասարդների մասնակցությամբ և Վառլամ Բերուջանյանի ֆինանսական աջակցությամբ:

Արսեն Կարենի Խեչոյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 21-ին Երևանում։ Արսենի արմատները Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուից է։

Արսեն Կարենի Խեչոյանը հինգ տարեկանից հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, այնուհետև Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը։ Սովորել է Երևանի թիվ 22 միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, զուգահեռ զբաղվելով, դասական ըմբշամարտով։

Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որտեղից էլ զորակոչվել է բանակ:

2019թ.-ի դեկտեմբերի 27-ին զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայելով Հոկտեմբերյանի N զորամասում՝ տեղափոխվել է Արցախ Մատաղիսի N զորամաս (Ջոկի հրամանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ): Պատերազմի մասնակից խոստումնալից մարզիկի մահվան բոթը հայտնել են 2020-ի հոկտեմբերի 7-ին, սակյն նրա դին միայն փետրվարին հայտնաբերվեց (ԴՆԹ արդյունքում):

Եռաբլուր պանթեոնում փետրվարի 15-ին զինվորական կարգով հողին հանձնվեց Արսեն Խեչոյանը:

Нет описания.

Հերոս Արսեն Խեչոյանի արմատները ևս Ջավախքից է