Դառը դատել դատարկ նստել. Կարկտահարվել է գյուղացու բերքը

Դառը դատել դատարկ նստել. Կարկտահարվել է գյուղացու բերքը

Ուժեղ քամին ու կարկուտը վնասել են Կախեթիի Ծինանդալի, Վանթա, Բուշետի և Քվեմո Խոդաշենի գյուղերը:

Աղետը ոչնչացրել է խաղողի այգիները, պտղատու ծառեր, բանջարեղենը և այգեգործական մշակաբույսերը: Տեղացիներն ասում են, որ այս տարի նրանք կմնան առանց խաղողի բերքի:

«Մենք նման ուժգին քամի չենք հիշում: Դրանց ավելացել է կարկուտը և պատկերացրեք, թե ինչ էր անում խաղողի այգու հետ, երբ նույնիսկ ընկուզենու պտուղներն էին թափվում ցած: Հիմա, երբ արևը դուրս գա, խաղողի այգին ավելի վատ վիճակում կհայտնվի: Գիշերը ժամը 12:00-ին տեղացած կարկուտը դեռ կա բակի ստվերոտ տարածքներում: Եգիպտացորեն, լոլիկ և լոբի էլ այլևս չի մնացել: Մենք ապահովագրություն չունեինք, քանի որ հեկտարներ չունենք և չէինք մտածում փոքր տարածք ապահովագրելու մասին», – ասաց Ծինանդալիի բնակիչ Կակո Ձուլիաշվիլին:

Ծինանդալիում առավոտվանից շարունակվում են մաքրման աշխատանքները:

Թելավիի քաղաքապետարանի մշտական ​​հանձնաժողովը առավոտվանից աշխատում է աղետից տուժած գյուղերում եւ հաշվարկում վնասը:1tv.ge