Նինոծմինդայում կանցկացվի Արտաշես Մարկոսյանի անվան մինի ֆուտբոլի մրցաշար

Նինոծմինդայում կանցկացվի Արտաշես Մարկոսյանի անվան մինի ֆուտբոլի մրցաշար

Նինոծմինդայի շրջանում հունիսի 8 -9 -ին կանցկացվի Արտաշես Մարկոսյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային առաջնությունը:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց.«Արտաշես Մարկոսյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային առաջնությանը մասնակցում են մինչեւ 12 -րդ դասարանի աշակերտները: Թվով 11 դպրոցներից արդեն ունենք գրանցած մասնակցության հայտ: Խաղերը տեղի կունենան «Վլադիմիր և Գայոս Ղարսլյան» եղբայրների անունը կրող մարզադաշտում: Վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 7 -ին, խաղերը կնթանան օլիմպիական համակարգով, այսինքն պարտվողը կլքի մրցաշարը»:

«Ինչպես նաեւ հունիսի 20 -ից հետո Նինոծմինդայում կանցկացվի սիրողական մեծ ֆուտբոլի առաջնություն: Դեռեւս ունենք գրանցած մասնակցության հայտ՝ թվով 6 գյուղերից: Սիրողական ֆուտբոլում տարիքային սահմանափակում չկա, իսկ հաղթող մասնակիցը կմեկնի մասնակցելու տարածաշրջանային առաջնության»,- նշեց Բրոյանը:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայում կանցկացվի Արտաշես Մարկոսյանի անվան մինի ֆուտբոլի մրցաշար