Հրաժեշտ տարրական դպրոցին

Հրաժեշտ տարրական դպրոցին

Սաթխայի հանրային դպրոցի սաները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին, այս կապակցությամբ դասվար Գոհար Ավագյանի անխնա ջանքերով կազմակերպվել էր հայեցի ոգով ու շնչով միջոցառում:

Չնայած, որ ավագ դպրոց բարձրացան թվով իննը աշակերտներ, այնուամենայնիվ հանդիսատեսին ցուցադրեցին հագեցած միջոցառում, մատուցելով անսահման դրական էմոցիա, նրանք ավարտական ցերեկույթը զարդարեցին «Էջմիածին» և «Ծաղկաձոր» պարային համարներով, իսկ ազգային տարազները հայեցի ոգու արժեքավոր մասնիկն է, որն այս պարագայում փոխարինել էր դպրոցական համազգեստին:

Դասվարի գերագույն նպատակը միակն է, ավագ դպրոց ճանապարհել կիրթ և հայրենասեր սերունդ, ովքեր աշխարհի որ ծայրում էլ գտնվեն՝ բարձր պահեն հայրենի գյուղի և կրթօջախի պատիվը:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.