Հունիսի 13-ի ողբերգությունից անցել է 6 տարի. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 13-ի ողբերգությունից անցել է 6 տարի. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

21 զոհ, երկու անհայտ կորած և հազարավոր տուժածներ. Հունիսի 13-ի ողբերգությունից անցել է վեց տարի:

2015 թվականի աղետը ոչնչացրեց տներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, հենապատեր, հաղորդակցական համակարգեր: «Մզիուրի» զբոսայգու տարածքը և կենդանաբանական այգին ամբողջովին հեղեղվել էին: Կենդանաբանական այգու կենդանիների մի մասը սատկել է աղետի ժամանակ: Տուժել է քաղաքի ենթակառուցվածքը, այդ թվում Վակե-Սաբուրթալոն միացնող էստակադան, Կոջորի-Սամադլոն կապող ճանապարհը, Ախալդաբա-Ծղնեթի ճանապարհի հատվածը:

Դիտեք Միրիան Մելաձեի լուսանկարները 2015 թվականի հունիսի 13-ի աղետի հետևանքների մասին: