Դժվարությամբ հավաքված Շուշանը (ղմի) Ջավախքի սեղանների պատվավոր զարդն է

Դժվարությամբ հավաքված Շուշանը (ղմի)  Ջավախքի սեղանների պատվավոր զարդն է

Շուշան հավաքելու գործընթացը սկսվում է մայիսի վերջից: Շուշանը հիմնականում աճում է ցորենի, գարու և կարտոֆիլի արտերում:

Շուշանն ավանդաբար օգտագործվում է աղցաններ պատրաստելու համար, այն նաև թթու են դնում ձմեռվա համար, տապակվում և օգտագործվում է գարնանային սննդակարգում:

Շուշանի ցողունները օգտագործում են ինչպես հում, այնպես էլ խաշած և տապակած վիճակում: Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ բնակիչներ այս շրջանում մեկ կիլոգրամը վաճառում են 4-6 լարիով: Թթու դրած երեք կիլոգրամանոց Շուշանով լի բանկան արժե 25-ից 30 լարի:

Գյուղացիների խոսքով՝ Շուշան հավաքելը շատ դժվար և քրտնաջան աշխատանք է, մեկ անձը կարող է օրական հավաքել մոտ 2-ից 5 կգ:

Նշենք, որ Շուշանը դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Բույսը հարուստ է օսլայով (19,81%), ազոտական ​​նյութերով (մինչև 4,6%), պարունակում է նաև 0,4% յուղ, 66% ջուր:
Բույսի տերևները պարունակում են ասկորբինաթթու, ինչը օգտակար է մրսածության բուժման և կանխարգելման համար: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։

Շուշանի օգուտները վաղուց հայտնի են ժողովրդական բժշկության մեջ: Բույսի հյութը երկար ժամանակ օգտագործվել է դեղնախտի, շնչառական օրգանների բորբոքումների, տուբերկուլյոզի բուժման համար: Հյութը քամում են թարմ բույսից և ընդունում որոշակի դեղաչափերով, այն արդյունավետ է գլխապտույտի, տենդերի համար, այն կարելի է ընդունել որպես տոնուսը բարձրացնող միջոց:

Շուշանը արդյունավետ է վիտամինների պակասության, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի համար: Այս բույսի խառնուրդը ունի հանգստացնող հատկություններ, օգնում է հիշողության հետ կապված խնդիրներին:

This image has an empty alt attribute; its file name is 51239628196_449d9330a2_c.jpg