Վրաստանում արձանագրվել է COVID 19 -ի 671 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է COVID 19 -ի 671 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 28 593 թեստ, այստեղից 15 354-ը՝ հակագենի արագ թեստով և 13 239-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,35%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,5%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 357 591 դեպք: Ապաքինվել է ևս 657 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 343 377:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 131 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 225 666 մարդ, օրական՝ 4 441:

Կարանտինային գոտիներում ունենք 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 825-ը:

Երեկ, հունիսի 17-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 741 նոր դեպք, ապաքինվել՝ 945 պացիենտ: 1tv.ge