Մեկնարկել են Հայաստանը և Վրաստանը իրար կապող «Բարեկամության» կամրջի կառուցման աշխատանքները

Մեկնարկել են Հայաստանը և Վրաստանը իրար կապող «Բարեկամության» կամրջի կառուցման աշխատանքները

Վերջերս Սադախլո-Բագրատաշեն տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի շինարարական աշխատանքները, ինչի մասին ազդարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները։

«Ներկայումս իրականացվում են առաջին ափային հենարանի նախապատրաստական շերտի բետոնացման աշխատանքները, արևմտյան առաջին միջանկյալ հենարանի ցցային հիմքերի հորատման և բետոնացման, ինչպես նաև մոտեցման ճանապարհների հողային աշխատանքները»֊ հայտնել են ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ»֊ի ՊՈԱԿ-ից։

Ըստ նախագծի նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 թռիչք, յուրաքանչյուրը՝ 32մ երկարությամբ։

Կոնստրուկտիվ ի՞նչ լուծումներով է կառուցվելու կամուրջը և ի՞նչ նյութեր են օգտագործվելու։

«Ճանապարհի երթևեկելի մասը բաղկացած է լինելու ասֆալտբետոնե երկու շերտից։ Կոնստրուկտիվ տեսակետից կամուրջը իրականացվելու է նախալարված երկաթբետոնյա հեծաններով։ Կառույցի միջանկյալ հենարանների հիմքերը, ըստ նախագծի նախատեսված է իրականացնել ցցային հորատման և բետոնացման եղանակով»,֊ ասել են «Ճանապարհային դեպարտամենտ»֊ի ՊՈԱԿ-ից։

Միջազգային Նորմատիվներին Համապատասխան Նոր Կամուրջ Սադախլո-Բագրատաշեն Տարածքում