ՀՀ֊ում քվեարկությունն ավարտվեց. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

ՀՀ֊ում քվեարկությունն ավարտվեց. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

ՀՀ ընտրական տեղամասերում ժամը 20:00-ին ավարտվել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սկսում են քվեաթերթիկների հաշվարկը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը: