Տեղաշարժի արգելքը կչեղարկվի հունիսի 30-ի ժամը 23:00-ից

Տեղաշարժի արգելքը կչեղարկվի հունիսի 30-ի ժամը 23:00-ից

Տեղաշարժի արգելքն այլևւս չի գործելու հունիսի 30-ի ժամը 23:00-ից, – ասել է Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:

Ինչպես նշել է գործողությունների շտաբի ղեկավարը, ցանկացած սահմանափակում և կարգավորում պայմանավորված է առկա համաճարակաբանական իրավիճակով:

«Հուլիսի 1-ից տեղաշարժի արգելքը կչեղարկվի, որը գործում էր 23:00-ից 04:00-ն: Կլինի հետևյալը. Հունիսի 30-ին, երեկոյան 23-ից, սահմանափակումն այլևս չի գործի:

«Մենք մեծ հույս ունենք, որ երկրում համաճարակային իրավիճակը կզարգանա այնպես, որ հետագայում կարիք չունենանք որևէ սահմանափակումներ մտցնել, բայց ցանկացած սահմանափակում և կարգավորում պայմանավորված է առկա համաճարակաբանական իրավիճակով և հիմնված է ստացված տեղեկատվության վերլուծության վրա», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: