Ո՞ր սահմանափակումներն են վերացվում Վրաստանում և որո՞նք մնում ուժի մեջ

Ո՞ր սահմանափակումներն են վերացվում Վրաստանում և որո՞նք մնում ուժի մեջ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը հունիսի 22-ին որոշում կայացրեց երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված արգելքների մի մասը վերացնել, մյուս մասը՝ մեղմացնել:

Այսպիսով, Վրաստանի ամբողջ տարածքում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի, բացի՝

  • հասարակական տրանսպորտից,
  • տրանսպորտի կանգառներից,
  • շուկաներից
  • այլ բազմամարդ վայրերից:

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր կլինի: 

Շուրջ 8 ամիս հետո Վրաստանում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը չի գործի հունիսի 30-ի ժամը 23:00-ից:

Չնայած տեղաշարժի արգելքի վերացմանը, երկրում կեսգիշերից հետո կարգելվի՝