ի՞նչ գիտենք կորոնավիրուսի հնդկական տարբերակի մասին

ի՞նչ գիտենք կորոնավիրուսի հնդկական տարբերակի մասին

Կորոնավիրուսի նոր հնդկական տարբերակը, որն անվանվում է դելտա (В.1.617.2), հանգեցրել է հիվանդացությունների մեծ թվի Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է 2020թ. դեկտեմբերին։ Ավելին, այդ շտամն այժմ հայտնաբերում են նաեւ շատ այլ երկրներում։

Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի վիրուսի այդ տարբերակի մասին։

  1. Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է առաջին անգամ ի հայտ եկել В.1.617.2-ը։ Վիրուսի տարբերակն անվանում են հնդկական միայն այն պատճառով, որ այնտեղ է գաղտնազերծվել նրա գենոմը, եւ այդ երկրից է սկսվել դրա ակտիվ տարածումը։ Սակայն չի բացառվում, որ այն ծագել է այլ երկրում։  
  2. Դելտան վիրուսային տարբերակներից ընդամենը մեկն է, որոնք առաջ են բերում բժշկական հանրության անհանգստությունը։ Այն երկու եղբայր ունի՝ В.1.617.1 եւ В.1.617.3, որոնք նույնպես կարող են վարակի խոշոր բռնկումների պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է Մեդիապորտալը։
  3. Վիրուսի հնդկական տարբերակը շատ ավելի վարակիչ է, քան ավելի վաղ լայն տարածում ստացածները, ներառյալ ժամանակին աղմուկ հանած ալֆան (В.1.1.7) Մեծ Բրիտանիայից։
  4. Դելտան կարողանում է արդյունավետորեն խաբել իմունիտետին, այդ թվում նրան, որն առաջանում է պատավստումից հետո։ Պատվաստանյութերն արդյունավետ են այդ վիրուսի դեմ, բայց ոչ այնքան, ինչպես չինական եւ բրիտանական վիրուսների դեմ։ Ավելին, COVID-19-ի ծանր ընթացքից հուսալի պաշտպանության համար անպայման պետք է երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալ։  

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նոր վիրուսն ավելի մահաբեր է։ Բայց, համաձայն նախնական վիճակագրության, այս տարբերակով վարակումը հանգեցնում է հոսպիտալացումների ավելի մեծ թվի։

Ընթերցեք նաև՝