Մայրս է… Տանջված ու որբի ճակատագրով ապրած՝ անմայր – մայրս

Մայրս է…  Տանջված ու որբի ճակատագրով ապրած՝ անմայր – մայրս

Մայրս է… Առանց ծննդյան տարեթվի , Առանց ամիս ու օրվա թվերի,.. Տանջված ու որբի ճակատագրով ապրած՝ անմայր – մայրս: Իմ մտքում, մայրիկիս ծննդյան օրն ու տարեթվերը համադրում եմ՝ 1915 թ. Ապրիլի 24 –ի հետ:

Այդ օրից է սկսվել ՝ Հայ ժողովրդի և մորս ողբերգական, սերտորեն իրար hետ շաղակապված կյանքի էջը:… Թուրք հրոսակախմբերը ներխուժել էին Ջավախք: Մեծ Խանչալիում տագնապալի օրեր էին: ժողովրդի մի մասը հեռացել էր գյուղից, մի մասը՝ մնացել՝ կռվլեով պաշտպանելու հայրենի տունն ու օջախը:

Այդ խիզախներից էր նաև իմ մորապապ՝ Արշալույս Թոփուզյանը : Կռիվն անհավասար էր: Թշնամուն հաջողվում է մտնել գյուղեր: Մարդկանց լցնում են եկեղեցիներն ու մարագները, շուրջբոլոր դեզի խոտ փռում ու այրում: Կողոպտում են տները, գերի վերցնում երեխաներին ու երիտասարդներին՝ սպանում: Գերեվարվում է նաև.՝ Աշոտ անունով անչափահաս քեռիս:

Այդ լուրն առնելով, Պարին անունով տատս, վեց ամսական նորածին աղջկան, «մայրիկիս» բարուրը գրկին, Խենթի նման դուրս է վազում տանից և հենց փողոցի մեջտեղում ծնկի իջնում ՝ հեծյալ թուրքի առաջև, խնդրոմ է նախ՝ իրեն սպանել, հետո՝ որդուն: Թուրք սպան, տատիս այդ անձնվեր արարքից շատ է ազդվում , հոգու մեջ խոսում է մարդկային խիղճը, նա հրամայում է բաց թողնել Աշոտին:

Այդ ծանր օրվա, տագնապալի ապրումները տարած, տանջված տատս, ողջ գիշեր ահուդողի մեջ արթուն մնալով, լուսադեմի հոգնած աչքերը փակում ու … էլ չի աթնանում: Երբ թուրքական բանակը, Սաթխա գյուղի մոտակայքում՝ ջախջախվելով, նահանջում է Ջավախքից, ժողովորդը կամաց – կամաց, հետ վեադառնում իրեց ավերված գյուղերը: Արշալույս պապս ծանր հոգսի մեջ է ընկնում, երեք անչափահաս փոքրիկներ ու մեկը, որ դեռ բարուրի մեջ է՝ մնում են առանց մոր խնամքի:

Վշտից մոլորված պապս, հոգսերը մի փոքր թեթևացնելու համար, որոշում որբացած ամենափոքրին՝ « մորս » սովից փրկելու համար տանել հեռավոր վրացական ապահով մի գյուղ, հանձնել նրան պատահական մեկին, որ պահի, մեծացնի : Գարնանային մի օր, գրկելով նորածինի բարուրը, ոտքով ուղևորվում դեպի Գորի քաղաք: Գորին, պատերազից չտուժված, բարեկեցիկ քաղաք է լինում: Պապիկս, մի երկհարկանի գեղեցիկ տուն նկատելով, մոտենում է ՝ դուռը թակում … Մի բարեհամբույր, միջին տարիքի վրացուհի, դուրս գալով, տեղեկանալով, պապիս ծանր վիճակը, ինքն էլ աղջիկ երեխա չունենալով, սիրով համաձայնվում է վերցնել, պահել փոքրիկին: Մորս անվանակոչելով՝ ՇԱՄԻԼՈ անունով:

Այդ վրացիուհի բարի կնոջ անունն էր՝ ԼԻԶԻԿՈ : Գթասիրտ այդ կինը, մորս՝ իր հարազատ դստեր նման պահում է ու մծացնում մինչև՝ 12- տարեկան դառնալը: Մայրս, այդ վրացուհուհուն իր եկրորդ մայրն էր համարում, ջերմ սիրով հիշելով միչև իր կյանքի վերջը : Մայրս մահացավ՝ 2002 – թ. Այդպես էլ մեզ անհայտ մնաց նրա ծննդյան տարին ու ամսաթիվը:

Մայրս սիրում էր՝ Հ. Թումանյանի «Գիքոր» պատմվածքը, այն համարելով իր անուրախ կյանքի պատմությունը: Նա դպրոց չեր հաճախել, հեռվից, իր տարիքի երեխաների դասերին հետևելով սովորել էր վրացերենի տառերը, իսկ հայերեն կարողանում էր գրել միայն իր անունը՝ « Շամուն »: Երբ շատ տխուր էր լինում, ինձ խնդրում էր կարդամ՝ «Գիքորը»: Ու… պաղ լռության մեջ, թաքուն սրբելով արցունքները, նա լուռ ունկնդրում էր՝ «իր կյանքի պատմությունը»:

Նյութը վերցված է Վալերի Անանիկյնի ֆեյսբուքյան էջից