Գանձայի թիմը ֆինալում կմրցի Ժդանովականի հետ

Գանձայի թիմը ֆինալում կմրցի Ժդանովականի հետ

NOR ռադիոն լուսաբանել էր, որ հուլիսի 6 -ին Նինոծմինդայում մեկնարկել է ավանդական 25 -րդ ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին: Մրցաշարը կազմակերպել էին Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրները:

Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 8 թիմեր՝ Նինոծմինդա, Գանձա, Հեշտիա, Ժդանովական, Գոնդուրա, Մեծ Արագյալ, Մեծ Խանչալի եւ Փոքր Խանչալի:

Այսօր՝ հուլիսի 7-ին կիսաեզրափակիչ փուլում Գանձայի թիմը հաղթեց Փոքր Խանչալի թիմին եւ անցավ եզրափակիչ փուլ: Ժդանովականի թիմն էլ հաղթեց Հեշտիայի թիմին եւ նվաճեց ուղեգիր դեպի եզրափակիչ:

Հուլիսի 8 -ին առաջին տեղի համար կպայքարեն Գանձան եւ Ժդանովականը, իսկ Հեշտիան եւ Փոքր Խանչալին կմրցեն երրորդ հորիզոնականի համար: