Դրենաժային ջրանցքների կառուցումը շարունակվում է Նինոծմինդայի Ճոճաշեն թաղամասումում

Դրենաժային ջրանցքների կառուցումը շարունակվում է Նինոծմինդայի Ճոճաշեն թաղամասումում

LELO շինարարական ընկերությունը շարունակում է ջրահեռացման համակարգի կառուցումը Նինոծմինդայի Ճոճաշեն հատվածում:

Նախագծի համաձայն, ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսվում է հետևյալ հատվածներում. Պուշկին փողոցի հատվածում դեպի Ճոճաշեն, Շաումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսահակով, Ծերեթելի, Տոլստոյ և Ջափարիձե :

Այս պահին Շահումյան փողոցի հատվածում աշխատանքների կեսն ավարտված է, զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Իսահակովի փողոցում, որտեղ կատարվում են ամրացման և բետոնապատման աշխատանքներ: Ծրագրի գումարը կազմում է 328,000 լարի: Ծրագրի շրջանակներում կապալառուն պարտավորվում է երեք ամսվա ընթացքում ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները:

Հիշեցնենք, որ ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով Նինոծմինդայի փողոցները հեղեղվել են: Ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո քաղաքի փողոցներում հսկայական լճակներ են գոյաում: Եվ հեղեղվել են որոշ բնակիչների բակեր: