Քաղաքապետարանի հինգ թափուր պաշտոնների համար պայքարում են 28 քաղաքացի

Քաղաքապետարանի հինգ թափուր պաշտոնների համար պայքարում են 28 քաղաքացի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմում hr.gov.ge հայտարարված հինգ թափուր պաշտոնների մրցույթն արդեն ավարտվել է:

28 քաղաքացի թափուր պաշտոնի համար դիմում են ներկայացրել: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով. Առաջին փուլը փաստաթղթերի ընդունումն է, իսկ երկրորդ փուլը `հարցազրույցը, որտեղ թեկնածուները կընտրվեն համապատասխանաբար:

Թափուր պաշտոններն են իրավաբանական ծառայության պետ, սպորտի և երիտասարդության վարչության պետ, գյուղատնտեսության և բնության պահպանության վարչության պետ, ենթակառուցվածքների հարցերի կրտսեր մասնագետ և առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի ավագ մասնագետ:

Դիմումների քննարկման առաջին փուլն արդեն անցել է, մնացել է հարցազրույց, որից հետո կընտրվեն թեկնածուներ: