
2021 թվականը Սաթխա մուտք գործեց ահասարսուռ կերպով: Ամբողջ գյուղի բնակչության համար ողբերգական էր Սևակ Ամիխանյանի կորստի բոթը:
Այսօր Սևակի երկնային ծնունդն է՝ նա կդառնար 33 տարեկան:
Վերքերը երբեք չեն լավանում, լավանալուց էլ սպին հիշեցնում է կրած ցավի մասին:
Սիրելի Սևակի կորստին չդիմացավ նրա հայրը, հաշված օրեր հետո հեռացավ բոլորից` կրկնապատկելով ընտանիքի վիշտը, իսկ երկու անչափահաս երեխաների հոգսը ամբողջովին դրեց երկու փխրուն և վշտից կորացած կանանց ուսերին:
Ամբոջ հարազատները, նրան ճանաչողները և ընկերները շնորհավորում են սիրելի Սևակի երկնային ծնունդը…