Կուրացել է հուլիսի 5-ին ծեծված` Վրաստանի հանրայինի օպերատորը

Կուրացել է հուլիսի 5-ին ծեծված` Վրաստանի հանրայինի օպերատորը

Վրաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր Իլյա Թվալիաշվիլին վնասել է  զույգ աչքերը` հուլիսի 5-ին Թբիլիսիում ծայրահեղական ​​հոմոֆոբ խմբի կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Տեղական հեռուստաընկերություններից մեկում հարցազրույցում Թվալիշավիլին ասել է, որ մեկ աչքը ամբողջովին կորցրել է տեսնելու ունակությունը, ինքը չգիտի` երբ կկարողանա  վերադառնալ աշխատանքի:

Ըստ Իլյայի` ռեպորտաժը նկարահանելիս իր վրա հարձակվել են տարբեր ուղղություններից. հիշում է, որ  գետնին գլորվեց, ոտքերով ու ձեռքերով սկսեցին հարվածել: Բազմաթիվ հարվածներ է ստացել նաև գլխին: Հարվածներից մեկի ժամանակ կորցրել է գիտակցությունը. ասում է` մինչև հիմա չի կարող հասկանալ`   ինչպես կարելի է  այդքան անխնա ծեծել բոլորովին անծանոթ մարդու, ով քեզ վատ բան չի արել:

Հանրային հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակման մեղադրանքով այսօր արդեն 2-րդ անձն է բերման ենթարկվել: Ընդհանուր առմամբ` 21 անձ է  բերման ենթարկվել` լրագրողների վրա հարձակման  փաստով: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով. Լրագրողների  մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի խոչընդոտում` բռնության սպառնալիքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև երկու տարի), հետապնդում, որն ուղեկցվել է բռնությամբ (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) , մասնակցություն խմբակային բռնությանը (պատժվում է ազատազրկմամբ ՝ չորսից վեց տարի ժամկետով):aliq.ge