Հուլիսի 19-ին Վրաստան կայցելեն Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները

Հուլիսի 19-ին Վրաստան կայցելեն Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կայցելեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին:

Համաժողովը նվիրված է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի «Ասոցիացման եռյակի» համաձայնագրին:

Նշենք, որ Բաթումիի միջազգային համաժողովում ելույթ կունենա նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նախատեսված է Շառլ Միշելի համատեղ հանդիպումը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահների հետ, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահը երկկողմ բանակցություններ կանցկացնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 1tv.ge