19-ամյա երիտասարդը դանակահարել է իր երկու եղբայրներին. Տեսանյութ

19-ամյա երիտասարդը դանակահարել է իր երկու եղբայրներին. Տեսանյութ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Թելավիի 19-ամյա մի բնակչի, ով դանակահարել է իր երկու եղբայրներին: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Քննության համաձայն, դանակահարությանը նախորդել է վիճաբանությունը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տղան հարվածել է իր ծանոթներից մեկին՝ 32-ամյա Մ.Մ-ին: Կոնֆլիկտի ընթացքում մեղադրյալը մարմնական վնասվածք է հասցրել իր եղբայրներին` 22-ամյա Թ.Ռ.-ին և 17-ամյա Ն.Ռ.-ին: Երկու վիրավորներն էլ տեղափոխվել են կլինիկա, որտեղ ստացել են համապատասխան բժշկական օգնություն:

Հարձակվողին ձերբակալելուց հետո քննիչները պարզել են, որ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Թելավիում նա թալանել է մի քանի մթերային խանութներ:

Տղայի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է 117֊րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետով, 126-1 հոդվածի 1-ին մասով և Վրաստանի քրեական օրենսգրքի 177֊րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, որը ենթադրում է ընտանեկան բռնություն, դիտավորյալ հասցնել ծանր մարմնական վնասվածքներ և կատարել գողություն: Կատարված հանցագործությունները նախատեսում են 9-ից 13 տարվա ազատազրկում: