Կնոջ ներքնազգեստը սպանել է դելֆինին. Լուսանկարներ

Կնոջ ներքնազգեստը սպանել է դելֆինին. Լուսանկարներ

Բրազիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է սատկած դելֆին, որի մահվան պատճառը կենդանու լողակին փաթաթված կնոջ ներքնազգեստն է եղել: Այս մասին գրում է Dailymail- ը: Հատկանշական է, որ ներքնազգեստը այնքան ամուր է փաթաթված եղել լողակի շուրջ, որ այն գրեթե ոսկորին է հասել, իսկ դելֆինն ունեցել է բաց վերք:

Կենդանուն ուսումնասիրող անասնաբույժների խումբը, ենթադրում է, որ այն կենդանուն է փաթաթված եղել դեռևս փոքր ժամանակվանից և ամրանալով թափանցել է հյուսվածքի մեջ, և դա սահմանափակել է լողի և որսի կարողությունը:

Գայանյան դելֆինը ապրում է Հարավային Ամերիկայի հյուսիսային և արևելյան ջրերում, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի արևելյան մասում: Այս տեսակը ոչնչացման եզրին է, և նրանց հիմնական սպառնալիքը ցանցերում խճճվելն է:

Բնապահպանները ասում են, որ թափված գործվածքը հատուկ վտանգ է ներկայացնում ջրային կյանքի համար: Չնայած բնական գործվածքները, ինչպիսիք են բամբակը, մետաքսը, սպիտակեղենը, ջրի մեջ քայքայվում են ամիսների ընթացքում, իսկ սինթետիկ գործվածքները, կարող են գոյատևել միչև 100 տարի: