Պարգեւատրվել են «Մեր վրաց լեզուն» նախագծի Նինոծմինդայի մասնակիցներիը

Պարգեւատրվել են «Մեր վրաց լեզուն» նախագծի Նինոծմինդայի մասնակիցներիը

«Մեր վրաց լեզուն» նախագծի շրջանակներում շարունակվում է մասնակիցների պարգևատրումը:

Նախագծի վրա աշխատող խումբն այցելել է Սամցխե-Ջավախեթիի շրջան, մասնավորապես Նինոծմինդայի և Ախալցխայի շրջանների գյուղեր:

Վրացերենի առցանց օլիմպիադային մասնակցող 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով և խորհրդանշական նվերներով:

Վրացերենի առցանց օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների շրջանում: «Մեր վրաց լեզուն» նախագիծը շատ տարածված է այս դպրոցների աշակերտների շրջանում:

«Մեր վրաց լեզուն» նախագիծը նպատակ ունի մասսայականացնել վրացերենը: Նախագծի շրջանակներում վրացերենի առցանց օլիմպիադա է անցկացվում ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների համար, ամենօրյա ֆեյսբուքյան վիկտորինա և ազատ թեմայի մրցույթ: 1tv.ge