ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ կվերսկսվի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ կվերսկսվի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը մտցվել էր 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների կողմից, հարկադիր միջոց էր և ժամանակավոր բնույթ ունի. սանիտարահամաճարակային իրավիճակի կայունացումից հետո հնարավոր կլինի վերսկսել օդային հաղորդակցությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«2019 թվականի հուլիսին Ռուսաստանի ավիաընկերությունների մուտքի արգելքը, որը մտցվել էր Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք քաղաքացիների օդային փոխադրման համար, հայտնի դեպքերից հետո հարկադրված միջոց էր:

Համոզված ենք, որ այդ միջոցը ժամանակավոր է: Կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի վերադառնալ թռիչքների վերսկսման հարցի քննարկմանը»,- ասել է Ռուդենկոն РИА Новости-ին տված հարցազրույցում: