Հեշտիան այսօր մնացել է առանց խմելու ջրի

Հեշտիան այսօր մնացել է առանց խմելու ջրի

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի պոմպակայանը ունի երկու ջրամղիչ պոմպ, որոնց օգնությամբ ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին: Պոպմերից մեկը երկար ժամանակ է ինչ չի գործում, իսկ մյուս պոմպը, որը վթարային էր, այսօր շարքից դուրս է եկել: Գյուղը մնացել է առաց խմելու ջրի:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Հեշտիայի ջրամղիչ պոմպը այսօր առավոտյան շարքից դուրս է եկել: Կամո Մկոյանի եւ Ալեքսան Կարապետյանի հետ միասին ներկա պահին կատարում ենք վերանորոգման աշխատանքներ: Ջորի հոսքը այս պահին դադարեցրել ենք, աշխատանքները ավարտելուց հետո երեկոյան ժամերին ջրամատակարարումը կվերականգնվի»:

«Ջրամղիչ պոմպերը որոնցով ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին ունեն փոփոխման կարիք: Նոր պոմպեր ունենք, որոնք պետք է տեղադրվի հների փոխարեն: Այդ աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, շինարարը արդեն հայտնի է, եւ մոտ 15 օրվա ընթացքում կտեղադրվեն նոր պոմպերը», – ավելացրեց Քոթոյանը:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Հեշտիան այսօր մնացել է առանց խմելու ջրի

Նշենք որ Նինոծմինդայում ջրի խնդիրը էլ ավելի բարդ է: Ավելի քան յոթ օր է քաղաքի մի մասը մնացել է առանց խմելու ջրի: Բնակիչները բողոքում են, որ ամռան գալուն պես իրենց տներում խմելու ջուր չկա:

Այս թեմայով ընթերցեք նաեւ՝