Սկանդալ. Աշակերտուհին 64-ամյա ուսուցչին մեղադրում է սեռական հետապնդումների մեջ

Սկանդալ. Աշակերտուհին 64-ամյա ուսուցչին մեղադրում է սեռական հետապնդումների մեջ

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Չխատաուրիի շրջանի դպրոցներից մեկում (Գուրիայի շրջան) սեռական հանցագործության փաստի առթիվ:

Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի, քննություն է տարվում 64-ամյա պատմության ուսուցչի կողմից հենց դպրոցում լրացուցիչ դասերի ժամանակ 18-ամյա աշակերտի հետապնդման դեպքի առթիվ:

Դպրոցի ղեկավարությունն արդեն տեղյակ է կատարվածի մասին, նրանց է դիմել տուժողի մայրը:

Փաստի առթիվ հետաքննությունն իրականացվում է «այլ բնույթի սեռական գործողություններ» հոդվածի ներքո: