Որոշվել է ուսանողների անվճար ծրագրերի համար նախատեսված գումարի չափը

Որոշվել է ուսանողների անվճար ծրագրերի համար նախատեսված գումարի չափը

Վրաստանի կրթության նախարարությունը որոշել է 2021-2022 թվականների ուսանողների համար, բուհերի անվճար կրթական ծրագրերի ֆինանսավորման չափը:

Վրաստանի համալսարանները տրամադրում են պետության կողմից ֆինանսավորվող մի շարք կրթական ծրագրեր այն մասնագիտությունների գծով, որոնցում կադրերի պակաս կա:

Նման մասնագիտությունները ներառում են. վրացական բանասիրություն, պատմություն, հնագիտություն, կրտսեր դպրոցի ուսուցիչ, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, շինարարություն, ճարտարագիտություն, էներգիա, ճարտարապետություն, գյուղատնտեսական և սննդի տեխնոլոգիաներ, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, գյուղատնտեսություն և այլն:

Մեկ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուսանողի համար բարձրագույն ուսումնական հաստատություն կփոխանցվի ոչ ավելի, քան 2250 լարի:

2021/2022 ուսումնական տարվա պետական ​​համալսարաններում պետական ​​ծրագրերի ֆինանսավորում.

  • Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 2,524,500.00 լարի
  • Վրաստանի տեխնիկական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 32, գումարը՝ 3,966,750.00 լարի
  • Իլյայի պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 900,000.00 լարի
  • Ակակի Ծերեթելիի պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 24, գումարը՝ 2,124,000.00 լարի
  • Բաթումիի պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 967,500.00 լարի
  • Սուխումի պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը 562,500.00 լարի
  • Թելավի պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 7, գումարը՝ 587,250.00 լարի
  • Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 659,250.00 լարի
  • Գորիի պետական ​​մանկավարժական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 8, գումարը՝ 207,000.00 լարի
  • Զուգդիդիի պետական ​​մանկավարժական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 4, գումարը 225,000.00 լարի։