Վրաստանում հյուրանոցները կրկնակի պատվաստվածներին զեղչեր են առաջարկում

Վրաստանում հյուրանոցները կրկնակի պատվաստվածներին զեղչեր են առաջարկում

Վրաստանում հյուրանոցները միացել են պատվաստումների խրախուսման գործընթացին, այդպիսով՝ որոշ հյուրանոցներ կրկնակի պատվաստված հյուրերին գիշերակացի համար զեղչեր կտրամադրեն:

Օրինակ. Holiday Inn Telavi-ն այսօրվանից սկսում է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ պատվաստման ամբողջական կուրսն անցած մարդկանց համար հյուրանոցում սենյակ է տրամադրվում 140 լարիով:

Holiday Inn Telavi-ի նախաձեռնությանը միացնել են նաև մյուսները, մասնավորապես՝ Divan Suites Batumi և Best Western Kutaisi հյուրանոցները:

Divan Suites Batumi հյուրանոցում պատվաստվածների համար սենյակը կարժենա 399 լարի, իսկ Best Western Kutaisi-ում՝ 240 լարի:

Հյուրանոցների ղեկավարությունները կոչ են անում մյուս հյուրատներին ևս միանալ այս ինքնատիպ հյուրանոցային ֆլեշմոբին:netgazeti.ge