Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կրճատելու մասին որոշում

Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կրճատելու մասին որոշում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը կրճատում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին պալատի կայացրած որոշումը:

Վերջին 3 տարիներին Բաքուն Վաշիգտոնից շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել»,- այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։