Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն

Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն

Աշխարհն առաջիկա 10 տարում ավելի շատ կփոխվի, քան անցած կես դարի ընթացքում։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցների առջև ելույթ ունենալիս:

«Աշխարհն այնքան արագ է փոխվում տեխնոլոգիական, մարդկային հարաբերությունների տեսանկյունից, որ առաջիկա 10 տարում ավելի կտրուկ փոփոխություններ կլինեն, քան եղել է 50 տարում: Սա չափազանցություն չէ, այլ՝ փաստ: Եթե ես ձեզ 15 տարի առաջ ասեի գերձայնային տեխնոլոգիաների մասին, դուք ինձ խելքից պատուհաս կհամարեիք:

Շատ բան կփոխվի: Ամեն ինչ շատ ավելի դժվար կդառնա: Սպառնալիքներն աշխարհագրորեն ավելի բազմազան կդառնան, քան 20 տարի առաջ»,- ասել է Բայդենը: 1in.am