NOR-ը քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին վաղը՝ հուլիսի 30-ին, հրավիրել է հարցազրույցի

NOR-ը քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին վաղը՝   հուլիսի 30-ին, հրավիրել է հարցազրույցի

NOR ռադիոկայանը Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին վաղը՝ հուլիսի 30֊ին, հրավիրել է ռադիոկայան՝ հարցազրույցի։ Հարցազրույցը կանցկացնի ռադիոհաղորդավար Արկադի Սիմոնյանը։

Եթե ունեք մտահոգիչ հարցեր ուղղված քաղաքապետին, կարող եք գրագետ ձևակերպված ձեր հարցերը ուղարկել մեր սոցիլական ցանցերի էջերին՝ անձնական նամակի տեսքով, կամ գրել դրանք այս նյութի տակ՝ մեկնաբանություն (comment) բաժնում: Հարցերը քաղաքապետին կներկայացվեն ձեր իսկ անուն ազգանունով։

Հարցազրույցը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ NOR-ի ֆեյսբուքյան էջում, ժամը՝ 14։00-ին, ինչպես նաև կարող եք լսել FM 100.1 հաճախականությամբ։